79977 դիտում
20:00 17-05-2018
Ստեփանավանի և տարածաշրջանի անտառամերձ տարածքներում սկսվել է եղևնիների փոշոտումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապացուցված է, որ փոշոտման արդյունքում առաջացած օդը շնչելը օգտակար է մի շարք հիվանդությունների դեպքում, ուստի Ստեփանավանի համայնքապետարանը սիրով տեղեկացնում է, որ քաղաքի դարպասները բաց են բոլոր ցանկացողների առջև:
Հաշվի առնելով բազմաթիվ հյուրանոցների և հյուրատների գործունեությունը` կա ձևավորված կարծիք, թե բնության այս հրաշքից օգտվելու համար պարտադիր պետք է արձակուրդ վերցնել, միջոցներ ծախսել և մեկնել Ստեփանավան. այսպիսի դեպքեր իհարկե կան, և դա շատ ուրախալի է տուրիզմի զարգացման տեսանկյունից, տարիներ շարունակ փոշոտումը եղել և մնում է կանաչ քաղաքի այցեքարտերից մեկը, սակայն հարկ ենք համարում նշել, որ տարվա այս եղանակի ընձեռած վայելքներից կարելի է օգտվել ոչ միայն հյուրանոցներում և հյուրատներում համարներ պատվիրելով և երկար ժամանակով այցելելով, այլև խմբային, կամ ընտանեկան արշավներ կազմակերպելով:
Բանաձևը հետևյալն է: Որպես օրինակ վերցնենք մայրաքաղաք Երևանը, որտեղից Ստեփանավան 150 կմ է, սովորական մեքենայով Ստեփանավան կարելի է հասնել առավելագույնը երկու ժամում, եթե ցանկացողները առավոտյան ճանապարհ ընկնեն, կարող են մեկ լիարժեք օր անցկացնել բնության գրկում, հոգալով բացառապես իրենց սննդի և ճանապարհածախսի հարցը, ավելին` քաղաքի անտառաշատ հատվածներում գործող անվճար տաղավարներում կամ հենց բնության գրկում կարելի է խորոված պատրաստել, սունկ, ուրց և դաղձ հավաքել ու այսպես շարունակ:
Այս հայտարարության տարածումը նպատակ է հետապնդում ավելի լայն շրջանակների ներգրավել Ստեփանավան, որտեղ մեկնելիս կարելի է ոչ միայն բնությունը վայելել, այլև այցելել պատմամշակութային հուշարձաններ և ոչ միայն: Օրինակ` ինչպիսիք են <<Աշոտ երկաթ>>-ը, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը, նկարիչ -քանդակագործ Սահակ Սահակյանի աշխատանքների թանգարանը, 1800-ամյա Սբ. Սարգիս եկեղեցին, Դեբետի վտակ Ձորագետը, քարանձավը, Սոս Սարգսյանի հուշարձան համալիրը, Գյուլագարակի Դենդրոպարկն ու այսպես շարունակ: Իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ոչ թե մեկ այլ մի քանի օր անցկացնել Ստեփանավանում, կարող են օգտվել բավականին մատչելի հյուրատներից, հյուրընկալողները Ստեփանավանի և տարածաշրջանի գրկաբաց քաղաքացիներն են, ովքեր իրենց տներում իրենց հարազատի պես դիմավորում ու ճանապարհում են մարդկանց, և վերջապես հիմնական տարբերակը` առողջարակնները և հյուրանոցները:
Ստեփանավանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պատրաստակամություն է հայտնում արագ արձագանքել հանդիպած խնդիրներին, որոնց դեպքում կարելի է գրել [email protected] էլ հասցեին կամ զանգահարել +374 98 458 468 հեռախոսահամարով:
Ստեփանավանն ու Ստեփանավանցիները ինչպես միշտ է եղել, հիմա ևս սիրով սպասում են բոլոր հյուրերին` խոստանալով անմոռանալի հանգիստ բնության գրկում` մաքուր օդով ու բարի մարդկանցով շրջապատված: Իսկ եթե այս հայտարարությունը կարդալիս հիշեցիք ձեր աշխատանքային ծանրաբեռնվածության մասին, ապա մի մոռացեք շաբաթ- կիրակիները, որոնք տնօրինում են ոչ թե աշխատանքային պարտականություններն, այլ դուք:
Մի զրկեք Ձեզ հաճելի և օգտակար ժամանց ունենալու հնարավորությունից. #ԵկեքՍտեփանավան
[b]Ստեփանավանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն - 2018 [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1082 դիտում
17:18 21-03-2014
Խստագույնս պահպանել անտառներում և անտառամերձ տարածքներում հակահրդեհային կանոնները
7013 դիտում
17:08 19-10-2017
Անտառամերձ գյուղերի բնակիչներին անվճար թափուկ կտրամադրվի
1525 դիտում
09:51 30-10-2019
Անտառահատման դեմ պայքարի խստացումը լուրջ խնդրի առջև է կանգնեցրել անտառամերձ մարդկանց․ «Փաստ»
Այս բաժնից
346 դիտում
15:18 02-05-2024
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
487 դիտում
14:59 02-05-2024
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին
340 դիտում
14:51 02-05-2024
Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ