1768 դիտում
09:51 30-10-2019
Անտառահատման դեմ պայքարի խստացումը լուրջ խնդրի առջև է կանգնեցրել անտառամերձ մարդկանց․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անտառահատման դեմ պայքարի հայտարարված խստացումը անտառներով հարուստ մարզերում լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել բնակչությանը։ Անշուշտ, ապօրինի անտառահատման դեմ պայքարել պետք է, անշուշտ, անտառները պահպանելն անհրաժեշտ է:
Սակայն, երբ դրան զուգահեռ չկան այլընտրանքային լուծումներ, արդյունքում ստացվում է էլ ավելի ծանր վիճակ: Մասնավորաբար, Լոռու և Տավուշի մարզերում բնակչությունը ձմռան շեմին պարզապես կանգնած է փաստի առաջ, քանի որ մեկ խորանարդ մետր փայտի գինը հասել է աննախադեպ չափերի՝ 23-25 հազար դրամի։
Բնակիչները մեր լրագրողների հետ զրույցում բողոքում էին, որ իրենք բացարձակապես ի վիճակի չեն նման գումար վճարել ձմեռվա վառելիքն ապահովելու համար։
«Մենք ոչ կարանք գազ վառենք, ոչ էլ 25000 դրամ տանք մի կուբ փետի հըմար, եթե սենց գնաց, ամեն ինչի էլ կդիմենք»,-թերթի հետ զրույցում ասել է գյուղացիներից մեկը։
Կառավարությունը այս հարցը որոշակի մեղմելու համար ընտրել է արտաքուստ այլընտրանքային միջոց, որը, սակայն, արդյունավետ չէ. թույլատրվում է հավաքել, այսպես կոչված, «հնուկները»:
Նախատեսվել է յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել 8 խորանարդ մետր փայտ ձեռք բերելու կտրոն՝ 8 հազար դրամ արժողությամբ, սակայն խոսքը անտառի անհասանելի հատվածների մասին է, որտեղ որևէ տեխնիկա անզոր է բարձրանալ, և չկա ոչ մի նպաստավոր պայման փայտի հավաքման համար։
Բնակիչներից մեկը զայրույթով նշել է, որ «նախ՝ 8 մետրով չենք կարա սաղ ձմեռ յոլա գնալ, իսկ փետն էլ ընենց տեղեր են, որ մինչև տուն հասցնելը կարժենա 20 հազար դրամ»։ Ստացվում է, որ մարդիկ ձմռանն ընդառաջ լուրջ խնդրի առաջ են կանգնած, և չի բացառվում, որ խնդրի հետ կապված դիմեն ծայրահեղ քայլերի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5181 դիտում
10:03 26-12-2018
Մանե Թանդիլյանի առաջադրումը լուրջ խնդրի առջև է կանգնեցրել ԲՀԿ-ին․ «Իրավունք»
984 դիտում
15:19 26-06-2014
ԱՄՆ֊ի նախագահն ու Իտալիայի վարչապետը քննարկել են ՌԴ֊ի դեմ պատժամիջոցների խստացումը
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»