44034 դիտում
19:48 17-05-2018
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաչինի ազատագրման օրվա կապակցությամբ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդին, Հանրապետության իշխանություններին Արցախյան շարժման 30- ամյակի, Երկրապահի օրվա, մայիսյան բոլոր տոների եւ Լաչինի` պատմական Բերձորի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ:
Շուշի բերդաքաղաքի հերոսական ազատագրումից հետո հայ կամավորականության առաքելությունը հասավ նպատակին. Ազատագրվեց նաև պատմական Բերձորը` Արցախը Մայր Հայրենիքի հետ կապող միջանցքը, որ իրավամբ կոչվեց կյանքի ճանապարհ:
Բերձորի ազատագրմամբ կյանքի կոչվեց հայ ժողովրդի երկու հատվածների երազանքը, իրականություն դարձավբաղձալի միացումը, որն ազգային ազատագրական նոր պայքարի կարգախոսն էր ու հայության արյան կանչը:
Հայաստանն ու Արցախը միացան: Հայ կամավորականները, երկրապահներն իրականացրին հայ ժողովրդի երազանքներից մեկը: Այդ երազանքի իրականացման համար բազում խիզախ հայորդիք նահատակվեցին:
Փա´ռք Հայաստանի ու Արցախի անկախության և ազատագրման համար նահատակված մեր բոլոր մարտընկերներին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:
Բերձորի միջնակարգ դպրոցն անվանակակոչված է «Մալաթիա» երկրապահ կամավորական ջոկատի հիմադիր, հրամատար, ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ Վահան Զատիկյանի անունով: Դպրոցամերձ հատվածում էլ հպարտորեն կանգնած է Վահան Զատիկյանի կիսանդրին, իսկ դպրոցում նոր վահաններ են դաստիարակվում` հայրենասերների նոր սերունդ: Բերձորում Երկրապահը հուշարձանների պուրակ է հիմնել, ուր կան թե՛ հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, թե՛ Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձաններ, նաեւ՝ Ջուղայի խաչքարի կրկնօրինակներից:
Երկրապահը միշտ ասել, կրկնել է, որ կարևոր է նաև նվաճումները, ձեռքբերումները պահպանելը:
Հպարտությամբ ընդգծենք, որ Լաչինն այսօր բնականոն կյանքով է ապրում, հող է մշակվում, երեխաներ են կրթվում, դաստիարակվում:
Փա´ռք նաև բոլոր նրանց, ովքեր այսօր ապրում են ազատագրված հայրենիքում, շենացնում են այն ու դրանով իրականություն դարձնում մեր ու մեր զոհված մարտական ընկերների երազանքը:
Հարգելի´ բերձորցիներ,
Արցախի սիրելի´ ժողովուրդ.
Անցած 20-25 տարում, մենք աշխարհին ցույց տվեցինք, որ հայությունը գոյատեւել է միայն Արցախի, Հայաստանի ու աշխարհասփյուռ հայերի միասնությամբ եւ մեր բոլոր խնդիրները լուծվելու են միասնական ջանքերով: Մենք բոլորս`Երևանում, Ստեփանակերտում, Էջմիածնում, Տավուշում թե Բերձորում երկրապահ ենք, ու շենացնելու ենք մեր ազատագրված հայրենիքը, մենք հզորացնում ենք Երևանը,Ստեփանակերտը, հզորացնում ենք աշխարհասփյուռ հայությանը:
Ամեն մի հայ, որտեղ էլ նա լինի, պիտի թիկունքին զգա Հայաստանի ու Արցախի շունչը:
Եվս անգամ երկրապահի օրվա, մայիսյան բոլոր տոների և Բերձորի ազատագրման օրվա առթիվ շնորհավորում եմ ողջ հայությանն ու մաղթում խաղաղություն:
[b]
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան[/b]
Նմանատիպ նյութեր
12301 դիտում
19:36 15-08-2017
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հադրութի վերածննդի օրվա կապակցությամբ
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար