Նիկոլ Փաշինյանը նախարարներին առաջարկեց վերանայել ծառայողական մեքենաների թիվը
Կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ծառայողական մեքենաների թվի կրճատմանը:
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ հանրությանն էլ է հուզում այդ հարցը՝ նշելով, որ պետական ապարատում ծառայողական մեքենաների գերկուտակում կա: Նա նաև հավելեց, որ առաջին փոխվարչապետի` իր գրասենյակին հատկացված 5 մեքենաներից 3-ից իրենք հրաժարվել են, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին հատկացված 4 մեքենաներից 2-ից էլ հրաժարվել է Ավինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին էլ առաջարկեց վերանայել ծառայողական մեքենաների թիվը: