Զինկոմիսարիատների օպտիմալացման հարցով Դավիթ Տոնոյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոտ, այսօր՝ մայիսի 16-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կապված զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի հետ:
Այս առնչությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները:
Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»: