Արտետան «Արսենալի» հետ բանակցություններ վարելուց հետո դարձավ մարզչի գլխավոր թեկնածուն
«Արսենալը» գործնականում կողմնորոշվել է ակումբի նոր գլխավոր մարզչի հարցում:
Մեծ հավանականությամբ, այն կդառնա Միկել Արտետան: Իսպանացին լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ արդյունավետ բանակցություններից հետո մարզչի գլխավոր թեկնածուն դարձավ:
Բանակցությունները նոր փուլ են մտել. Արտետան արդեն քննարկում է իր ապագա մարզչական շտաբի հարցը: Առայժմ պարզ է, թե արդյոք այնտեղ կընդգրկվի Արսեն Վենգերի շտաբում աշխատած Սթիվ Բոուլդը:
Հիշեցնենք, որ Արտետան նախկինում հանդես է եկել «Արսենալում», իսկ ներկայումս «Մանչեսթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի օգնականն է: