«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Միկել Արտետան գլխավորեց «Արսենալը»: 37-ամյա իսպանացին «զինագործների» հետ 3,5 տարվա պայմանագիր կնքեց:
Ավելի վաղ հաղրդվում էր, որ իսպանացին «Արսենալի» հետ արդեն քննարկել է պոտենցիալ տրանսֆերների հարցը:
Արտետան «Արսենալում» հանդես է եկել 2011-2016 թվականներին: Կարիերան ավարտելուց հետո նա «Մանչեսթեր Սիթիում» ընդգրկվել է Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբ: Գվարդիոլան չէր ցանկանում Արտետային բաց թողնել:
ԱՊԼ-ի 17 տուրից հետո «Արսենալը» 22 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
Նոյեմբերի 29-ին լոնդոնյան ակումբը պաշտոնանկ արեց Ունաի Էմերիին, որից հետո թիմը ժամանակավորապես ղեկավարեց Ֆրեդրիկ Յունգբերգը: