11067 դիտում
23:12 15-05-2018
Ըստ հաղորդման` ԴԱՀԿ պաշտոնատար անձը չարաշահել է պաշտոնեական դիրքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Այսպես, Բ. Մ.-ն 06.04.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցը դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրել համապատասխան ընկերությունում գրավադրված, համատեղ սեփականության իրավունքով իրեն և ևս երկու անձի պատկանող բնակարանի վրա:
Այնուհետև, վերը նշված ԴԱՀԿ աշխատակիցը որոշում է կայացրել բնակարանը էլեկտրոնային աճուրդով վաճառելու մասին, որի վերաբերյալ չի ծանուցել ինչպես բնակարանը գրավադրած պարտապանին, այնպես էլ իրեն և բնակարանի մյուս համասեփականատիրոջը: Արդյունքում ավելի քան 6.000.000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը էլեկտրոնային լոտով վաճառվել է 368.000 ՀՀ դրամով:
Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ ծառայության վերը նշված աշխատակիցը, օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն, իրավասու չի եղել բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4261 դիտում
16:38 13-07-2017
Ըստ հաղորդման` պաշտոնատար անձը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը
3307 դիտում
16:16 27-02-2018
Ըստ հաղորդումների` ԴԱՀԿ ծառայության և ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը
3463 դիտում
12:42 06-07-2017
Ըստ հաղորդման` պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը