211652_close_icon
views-count33855 դիտում article-date 23:01 15-05-2018

Հեղափոխության լյուստարցիան ԱԱԾ աշխատակցի օրինակով. Newsbook.am

Տարիներ առաջ [url=http://newsbook.am/?p=120764&l=am]NewsBook[/url]-ը մի հրապարակում պատրաստեց Բելգիայում գործունեություն ծավալող այն հայ պաշտոնյաների մասին, որոնց անուններն որևէ կերպ շրջանառվում էին ադամանդի առուվաճառքի թեմայի համատեքստում: Մինչ հրապարակման թողարկումը փորձել էինք հեռախոսազանգի միջոցով ԱԱԾ-ից պարզաբանում ստանալ, քանի որ այդ գերատեսչության աշխատակիցներից մեկի անունը ևս հնչել էր մեր հրապարակման անանուն աղբյուրի կողմից: Մեր համառ հեռախոսազանգերն ու նամակներն այդպես էլ անպատասխան մնացին: NewsBook-ի խմբագրակազմը որոշեց թողարկել հրապարակումը՝ հիմնավորելով դրա թողարկման անհրաժեշտությունը՝ միաժամանակ ԱԱԾ-ի լռությունը բացատրելով ասելիքի բացակայության կամ համաձայնության գործոնով: Հրապարակումից ժամեր անց մեր աղբյուրը զանգահարեց խմբագրություն՝ խնդրելով հեռացնել հրապարակումը, քանի որ ընդհանուր ադամանդասերների «բուկետի» մեջ տրվել էր մարդկանց անուններ, որոնք որևէ առնչություն չունեին բարձրացված հարցի հետ: Եվ քանի որ մեր աղբյուրը խոստովանեց՝ թյուրիմացություն է տեղի ունեցել ու ինքն էլ դարձել է կոպիտ դեզինֆորմացիայի զոհ, հորդորեց-խնդրեց հեռացնել հրապարակումը: Սա այն դեպքերից էր, որ մենք ԱԱԾ-ի անգործության, մեր աղբյուրի օգտագործված լինելու հետևանքով հայտնվեցինք բարդ կացության  մեջ: Համապատասխան փորձագետների հետ մեր քննարկումների արդյունքում, այնուամենայնիվ, որոշեցինք հեռացնել հրապարակումը կայքից, ինչպես նաև կանխել դրա տարածումը այլ լրատվամիջոցների կողմից ու սոցիալական ցանցերում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք հարկ համարում երեք տարվա վաղեմության դեպքի մասին հիմա նորից հիշել:   Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=120764&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր