211652_close_icon
views-count8587 դիտում article-date 15:48 25-03-2015

Գագիկ Շամշյանի օրինակով. newsbook.am. տեսանյութ

Վարդենիսում բնակվող Մանուկյանների որդին` 2007 թվականին ծնված Հայկ Մանուկյանը, տառապում է մանկական ուղեղային կաթվածով: Հիվանդությունը երեխայի մոտ հայտնաբերվել է 1 տարեկանում: Այդ ժամանակից Հայկը բժշկական վերականգնողական կուրսեր է անցնում: Դժվարությամբ քայլող երեխայի ծնողների հավաստմամբ, եթե վերջինս Ռուսաստանում 2 հազար դոլար արժողությամբ վիրահատության ենթարկվի, ապա կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել: Այդ է պատճառը, որ վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքագրելու համար Հայկ Մանուկյանի հոր` Էրիկ Մանուկյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում հաշվեհամարներ են բացվել: Ճշտելու համար` որքա ՞ն գումար է փոխանցվել հաշվեհամարների վրա, [url=http://news-book.org/?p=52963/gagik+shamshyani+orinakov&l=am]NewsBook[/url]-ի թղթակիցը զրուցեց երեխայի մոր` Նունե Մանուկյանի հետ, ով էլ ասաց, որ դեռ չեն ստուգել բանկային հաշիվները, հետևապես չի կարող ասել` որքա ՞ն գումար է հավաքվել, կամ հավաքվե ՞լ է ընդհանրապես: Երեխայի ծնողներին առձեռն 500 դոլար է փոխանցել մեր գործընկերը` Գագիկ Շամշյանը, ով զրույցում, սակայն, չցանկացավ խոսել այդ մասին` նշելով միայն, որ այդ գումարն առանձնապես խոշոր թիվ չէ, և շատ օլիգարխների «պերերիվի» գումարն է կազմում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://news-book.org/?p=52963/gagik+shamshyani+orinakov&l=am]կայքում[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր