2925 դիտում
20:47 15-05-2018
Մյունխենի համալսարանի պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Մայիսի 14-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի Մյունխենի համալսարանի պատվիրակությունը ճանաչողական այցով հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:
ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը Համալսարանի գիտաժողովների դահլիճում հյուրերին ներկայացրել է ՊԱՀՀ-ի գործունեությունը և մանրամասներ ՊԱՀՀ-ի հետազոտական (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) և կրթական (Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտ) բաղադրիչների վերաբերյալ: Հ. Քոթանջյանը նշել է, որ համալսարանում կրթական գործընթացը ծավալվում է առաջատար արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ՝ հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքների՝ որպես գիտելիքի լսարան տեղափոխմամբ:
Հանդիպման ընթացքում ՊԱՀՀ-ի պետի` կրթության գծով տեղակալ–Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ գնդապետ Սուրեն Դավթյանը ներկայացրել է Համալսարանի կրթական գործունեությունը: ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը բնութագրել է անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում և մերձակա տարածաշրջանում: ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտնական-վերլուծաբան, պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը հանդես է եկել տարածաշրջանում քրդական գործոնի դերակատարության վերլուծությամբ: ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ, տ.գ.թ. Արման Գրիգորյանը ներկայացրել է կիբեռանվտանգության և ՏՀՏ ոլորտում կենտրոնի կատարած հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության և ՏՀՏ ոլորտի ղեկավարի համակարգի (CIO) տեղայնացման ու Հայաստանում ներդրման նախագծերը:
Զեկուցումներից հետո հյուրերը ՊԱՀՀ-ի մասնագետներին հարցեր են ուղղել ՀՀ վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, ՀՀ–Իրան հարաբերությունների, Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունում Հայաստանի ներգրավման հնարավորությունների, ինչպես նաև վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հյուրերը կարևորել են ՌԴ-ի և Արևմուտքի միջև ծավալվող հակամարտության պայմաններում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի՝ որպես Հայաստանի դաշնակից և գործընկեր պետությունների միջև գիտափորձագիտական ձևաչափով ռազմավարական երկխոսության հարթակի դերը:
Հանդիպման վերջում Բունդեսվերի համալսարանի պատվիրակության անդամներն արտահայտել են երկու համալսարանների միջև համագործակցություն ծավալելու ցանկություն:
Նմանատիպ նյութեր
4381 դիտում
15:40 15-05-2018
Մյունխենի համալսարանի պատվիրակությունը այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
1551 դիտում
17:48 22-03-2017
Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
1354 դիտում
21:31 14-10-2019
Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21238 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1180 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու