slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Պարզաբանում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը
211652_close_icon

Պարզաբանում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը

views-count10012 դիտում article-date 15:27 15-05-2018
Նկատի ունենալով, որ մոտենում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը և ուժեղացվել է վերահսկողությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է բոլոր արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը: Անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարներով՝ (012)90-60-90 և (010)-20-60-40: Պտուղ-բանջարեղենի արտահանման որևէ սահմանափակում չկա, ավելին, բոլոր պահանջների պահպանման դեպքում, արտահանման հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից Հայաստանից ներկրվող լոլիկի և վարունգի խմբաքանակի ներկրման արգելքին և արտահանողին վերադարձնելուց հետո այն ներքին շուկայում իրացնելու մասին շրջանառվող լուրերին, ապա տեղեկացնում ենք, որ նշված խմբաքանակը Հայաստանի Հանրապետության տարածք չի վերադարձվել: Անցնելով համապատասխան դասակարգում և վերամշակում՝ այն սահմանված կարգով արտահանվել է: [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր