2487 դիտում
20:40 11-04-2018
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզաբանում է
ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2016 և 2017 թվականների գործունեությունն ուսումնասիրելու արդյունքում արձանագրված խնդիրներն առնչվել են օրենսդրական դաշտում առկա բացերին (որոնք համակարգային են) և կիրառված ընթացակարգերին:
Ծառայությունը Պալատի հետ քննարկել է արձանագրված յուրաքանչյուր դեպք. ներկայացվել են ինչպես խնդիրների առաջացման պատճառներն ու օրենսդրական առանձնահատկությունները, այնպես էլ նշվել են դրանք վերացնելու ուղղությամբ ներդրված մեխանիզմներն ու իրականացվող ծրագրերը: ՍԱՊԾ կողմից տրված հիմնավորումների ու պարզաբանումների համառոտ տարբերակը կցված է Վերահսկիչ պալատի հաշվետվությանը:
Արձանագրված մի շարք խնդիրներ եղել են Ծառայության ուշադրության կենտրոնում դեռևս 2017 թվականին, դրանց լուծման ուղղությամբ իրականացվել են ծրագրեր, որոնք վերաբերում են սահմանային վերահսկողության ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը, նմուշառման գործընթացի կատարելագործանն ու լաբորատոր կարողությունների զարգացմանը, տրվել են մի շարք թվային լուծումներ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի, ռիսկերի էլեկտրոնային հաշվիչի, փորձաքննությունների համար լաբորատորիաների ընտրության ավտոմատացված ծրագրի միջոցով ապահովելով թափանցիկությունն ու վերահսկելիությունը, նախաձեռնվել է սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման գործընթացը, ռիսկերի գնահատման արդիականացված համակարգը, նախատեսվել են մոնիթորինգային ծրագրեր:
Բացի այդ, 2017 թվականին իրականացվել են են կառուցվածքային փոփոխություններ՝ ձևավորելով նոր ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են նշված մեխանիզմները ներդնելու և կիրառումն ապահովելու համար: Այս ամենի արդյունքում ներկայումս նվազագույնի են հասցվել վերահսկողության գործընթացում հնարավոր ռիսկերը, և արդեն բացառված են մի շարք անհամապատասխանություններ: (Միայն 2018 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է վերահսկողական ավելի քան 200 միջոցառում սննդի շղթայի օպերատորների մոտ, սահմանային հսկողության շրջանակներում՝ հայտնաբերվել է խախտման, այդ թվում և՝ փաստաթղթային, շուրջ 50 դեպք. միայն լաբորատոր փորձաքննությամբ վտանգավոր ճանաչված և կասեցված թռչնամիսը կազմել է շուրջ 60 տոննա, որը հետ է արտահանվել):
Այս աշխատանքները շարունակական են. ՍԱՊԾ-ն մի շարք ծարգրեր է իրականացնում՝ սննդամթերքի անվտանգության մակարդակը բարելավելու և սպառողների պաշտպանվածությունն ապահովելու համար:
[b]ՀՀ կառավարությանը ենթակա
սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
1603 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
960 դիտում
18:31 14-05-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզաբանում է
9805 դիտում
15:27 15-05-2018
Պարզաբանում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը
Այս բաժնից
472 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա