7221 դիտում
16:32 15-05-2018
Թուրքիան Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին կանչել է Անկարա
Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով 59 պաղեստինցու զոհ գնալու փաստի առնչությամբ պաշտոնական Անկարան որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Նա հայտնել էր նաև, որ երկրում հայտարարվում է եռօրյա սուգ՝ ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության:
Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Իսրայելի ու Միացյալ Նահանգների հանդեպ խիստ քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Իսրայելի արածը ցեղասպանություն է: Ես անիծում եմ այս մարդկային դրաման, այս ցեղասպանությունը՝ որ կողմից էլ որ այն իրականացված լինի, անիծում եմ թե ԱՄՆ-ին, թե Իսրայելին»,- ասել է նա:
Մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատան բացման փաստը մեծ զայրույթ է առաջացրել պաղեստինցիների շրջանում, ովքեր բողոքի ցույցեր են իրականացրել Գազայի հատվածում: Մայիսի 14-ին իսրայելական կողմը պաղեստինցիների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչպես նաև կրակել է նրանց վրա: Դրա հետևանքով մահացել է շուրջ 58 մարդ, վիրավորվել են ավելի քան 2700-ը:
Նմանատիպ նյութեր
1148 դիտում
15:41 21-01-2015
Թել-Ավիվում անհայտ անձը դանակահարել է 9 մարդու
726 դիտում
13:02 04-05-2015
Բողոքի զանգվածային ցույցը` Թել Ավիվում
1766 դիտում
19:26 09-03-2016
Թել-Ավիվում անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա
Այս բաժնից
601 դիտում
22:08 22-04-2024
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի արձակման մասին
427 դիտում
21:04 22-04-2024
Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում