211652_close_icon
views-count6907 դիտում article-date 23:05 14-05-2018

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի «Սառույցի արքաները» սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան

2018 թվականի նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի «KINGS ON ICE» Սառույցի արքաները սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմելու սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում- մյուզիքլը սառույցի վրա: Գլխավոր գործընկերն է ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը: Գլխավոր տեղեկատվական հովանավոր՝ Հայաստանի առաջին հանրային հեռուստաընկերություն: Պաշտոնական գործընկեր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափի համաշխարհային պրեմիերան: Ներկայացման առաջին հատվածում հանդիսատեսը կվայելի հանրահայտ մարզիկների՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի առաջնությունների հաղթողների, սառցե բեմերի աստղերի անհատական կատարումները: Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշ է եղել ոչ միայն նրանց տեխնիկական վարպետության բարձր մակարդակը, այլև մարզիկների անգերազանցելի արտիստիզմը: Մարզիկների դասական կատարումների և յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելևէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների և վառ տպավորությունների սիրահարների համար: Երկրորդ հատվածն առանձնահատուկ նվեր կլինի հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Լեգենդար գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների: Հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները: Հսկայական տեսաէկրանը, բարձրտեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երևակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը: Հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակը, որի շարքում իր ուրույն տեղն ունի Ախթամար կոնյակը, չէր կարող չաջակցել հայկական հնագույն լեգենդի՝ անհավանական նվիրվածության և անափ սիրո մասին հավերժական պատմության նոր մեկնաբանությանը: Հատուկ պրեմիերայի առթիվ միջացառման հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան համտեսել հայկական լեգենդար կոնյակը նոր լուծումներով՝ ԱՐԱՐԱՏ կոկտեյլների տեսքով, որոնք համադրելու են ներկայացման երկու հիմնական կոնցեպտները՝ սառցե աշխարհն ու հերոսների զգացմունքների ջերմությունը: Ավելի քան 200 հոգանոց բազմազգ մասնագետներից կազմված թիմն աշխատում է, որպեսզի այս հսկայածավալ գաղափարը կյանքի կոչվի և աշխարհի բոլոր մարդկանց ցուցադրվի հայոց երկրի ու հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հայ ժողովրդի հոգու վեհությունը: [b]ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍԱՌՑԵ ՇՈՈՒՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ[/b] 05.03.2016 թ. - Կ. Դեմիրճյանի անվ. ՄՀՀ-ում տեղի ունեցավ «Սառույցի արքաները» աննախադեպ շոուն՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Շոուի հաջողությունը ստիպեց նույն տարվա աշնանը իրականացնել ավելի հավակնոտ մտահղացում՝ «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» շոուն: 27.11.2016 թ. - «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» շոուին մասնակցեցին շուրջ 320 հոգի՝ գեղասահքի, էստրադայի աստղեր, օլիմպիական չեմպիոններ, հանրահայտ երաժիշտներ, հայտնի մոդելավորողներ, Հայաստանի ջազ բենդը, ինչպես նաև Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի պատանի սաները դարձան վառ և փառահեղ շոուի մաս, որը միավորելով արվեստի տարբեր ժանրերը, ստեղծեց շոուի մի նոր ձևաչափ՝ «Fashion on Ice»: 05 և 06.01.207թ. - Գունեղ սառցե շոու՝ բոլորի կողմից սիրված «Սառցե սիրտը» հեքիաթի մոտիվներով: Տպավորիչ հատուկ էֆեկտներով և պատկերապատումների անկրկնելի մթնոլորտով սառցե շոու: Դերերում ներգրավված էին Ռուսաստանի Դաշնության գեղասահքի հավաքականի մարզիկներ և Ռուսաստանի լավագույն սառցե շոուների մենակատարներ: Սառցե շոուի առաջատարներ - Եվգենի Պլյուշչենկո, Իրինա Սլուցկայա «Սառույցի արքաները» նախագծի պաշտոնական գործընկեր և պրոդյուսեր, պրոմոուտեր, բեմադրիչ ռեժիսոր՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյան (Սոչիի օլիմպիական խաղերի գեղասահքի առաջնության փակման արարողության բեմադրիչ, Եվգենի Պլյուշչենկոյի և Ադելինա Սոտնիկովայի պրոդյուսեր) Անփոփոխ պաշտոնական գործընկեր՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ի դեմս գլխավոր տնօերն Վազգեն Ասատրյանի «Ախ Թամար» սառցե ներկայացման պրոդյուսեր՝ Զառա Մխեյան Պարուսույց- բեմադրիչ – Նիկիտա Միխայլով Երաժշտություն – Ալեքսեյ Գալինսկի Հնչյունային պրոդաքշն – Էդգար Հակոբյան Soundstudio 8 Նախագծի ադմինիստրատիվ պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան «Ախ Թամար» սառցե ներկայացման գաղափարը՝ Էմիլ Կարատի Սցենարը – Դավիթ Բաբայանի Կազմակերպիչ և պրոդաքշն- АППА և «Колибри Энтертайнмент» Օպերատորներ «Շոու Բիրժա», «Մորգան պորդաքշն» և «Ալեքս Էվենթ» Տոմսարկղային օպերատոր Ticketmarket 093 102 102 Տոմսարկղային օպերատոր՝ ticketscloud.org տոմսարկղային համակարգով

Նմանատիպ նյութեր