Երիտասարդական տոներին նվիրված համերգ տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Արամ MP3-ի և Սևակ Խանաղյանի մասնակցությամբ
Նոյեմբերի 17-ին՝ 18.30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Արամ MP3-ի և Սևակ Խանաղյանի համերգը՝ նվիրված երիտասարդական տոներին։
Հնչելու են երգիչների երկացանկի հին, սիրված, ինչպես նաև նոր երգերը։
Համերգը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Ջազի հայկական ասոցիացիան։