Մահացել է Հայաստանի ամենատարեց բնակիչը՝ 117-ամյա Ֆարանգ Բաղդասարյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:
Ֆարանգ տատը ծնվել է 1901 թվականին, Իրանում, բնակվում էր Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում: