Արցախում մահացել է ամենատարեց բնակիչը` 111-ամյա Արևհատ տատը
                        Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ցավով տեղեկացա, որ Արևհատ տատիկն անցած գիշեր հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Համբերություն եմ մաղթում 111-ամյա արցախուհու մեծ գերդաստանի յուրաքանչյուր անդամին: 
Նրա՝ համապետական ընտրությունների ժամանակ դրսևորած համառությունն ու հայրենասիրությունն ամենավառ տպավորությունը թողեցին ինձ վրա»:
Լույս իջնի հոգուն…
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


