Յամայկայում մահացել է պաշտոնապես աշխարհի ամենատարեց կինը համարվող Վայոլեթ Մոսսե-Բրաունը։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Յամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսսը։
«Տիկին Վայոլեթ Մոսսե-Բրաունը մահացել է։ Նա 117 տարեկան էր։ Ննջիր խղաղությամբ»,-գրել է վարչապետը։
Վայոլեթը Երկիր մոլորակի ամենատարեց կինն էր համարվում այս տարվա ապրիլի 15-ից, ինչպես նաև համարվում էր մոլորակի վրա ամենաերկարն ապրած 5 անձանցից մեկը։