Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը MMA-ի իր առաջին մարտն ավարտեց տպավորիչ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը MMA-ի խառը մենամարտերի մարզաձևում իր առաջին մարտն անցկացրեց և տարավ տպավորիչ հաղթանակ:
Միհրանի առաջին մենամարտը կայացավ Ռոստով քաղաքում: Նրա մրցակիցը փորձառու իրանցի Ալին Յուսեֆին էր (6 հաղթանակ, 3 պարտություն):
Սակայն մենամարտը շատ կարճ տևեց, քանի որ հայ մարզիկի առավելությունը բացահայտ էր և երկրորդ ռաունդում Միհրան Հարությունյանը մրցակցին ստիպեց հանձնվել: