8194 դիտում
18:26 09-05-2018
Շիրակի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) անդամները հանդես են եկել հայտարարությամբ
[b]Շիրակի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) անդամների հայտարարությունը.
ՈՒԳԸ նախագահ Քաջիկ Հարությունյան[/b]
Հանդիսանալով ՇՊՀ ՈւԳԸ նախագահ իմ խոր մտահոգությունն եմ հայտնում ՇՊՀ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որի պատճառով մենք ստիպված եղանք հետաձգել մայիսի 10-ին նախանշված ուսանողական հանրապետական գիտաժողովը: Ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ չի բխում ուսանողների շահերից, խաթարվում է ուսումնական գործընթացը, այն էլ ուսանողների համար շատ կարևոր քննական (հատկապես պետական ավարտական քննությունների) շրջանում: Հուսով եմ, որ ՀՀ նորընտիր իշխանությունները շատ արագ բուհում կիրականացնեն համակողմանի, թափանցիկ գործողություններ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար՝ առաջին հերթին օժանդակելով ուսանողական համակազմի և ուսումնական գործընթացի անխափան աշխատանքին: Ես, որպես ՈՒԳԸ-ի նախագահ, ինձ իրավունք եմ վերապահում հորդորել կողմերին մնալ իրավական դաշտում և ուսանողներին չներքաշել անկանխատեսելի գործընթացների մեջ:
[b]ՈՒԳԸ խորհրդի անդամ Հրաչյա Հովհաննիսյան[/b]
Հանդիսանալով ՇՊՀ ուսանող, ով մտահոգված է վերջին ժամանակներում տեղի ունեցող իրադարձություններով, որոնք նպատակաուղղված են մեր ԲՈՒՀ-ը հեղինակազրկելուն, կոչ եմ անում ուսանողներին չտրվել ամբիցիաներին և բնականոն կերպով հաճախել դասընթացներին՝ կրթական ընթացքը ապահովելու համար: Սույն խնդիրը, որը առաջացել է ԲՈՒՀ-ի և հեռացված դասախոսների միջև հանդիսանում են աշխատանքային հարաբերություններ, հետևաբար դրանք պետք է լուծվեն համապատասխան հարթակում՝ այն է օրենսդրական: Ուսանողների ներգրավումը կարելի է դիտարկել, որպես նպատակաուղղված գործողություններ ԲՈՒՀ-ը հեղինակազրկելու համար: Ես հավաստիացած եմ, որ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը պատրաստ է գնալ բանակցությունների և պատրաստ է նաև բազմակողմանի հանդիպում քննարկումների՝ ներգրավելով նաև կրթության
նախարարության ներկայացուցիչների: Սակայն, պետք է հիշենք, որ ամենակարևորը ուսումնառության բնականոն ընթացքի ապահովմն է և զերծ մնանք ոչ սեփական ամբիցիաներին տրվելուց:
[b]Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Նելլի Ղազարյան[/b]
Ես որպես ուսանող չէի ցանկանա, որ համալսարանում ուսումնական պրոցեսը խաթարվեր: Ինձ համար շատ կարևոր է ուսումնական գործընթացի բնականոն ընթացքի ապահովումը: Հույս ունեմ, որ ԲՈՒՀ-ում առկա խնդիրները շուտով կստանան իրենց լուծումները:
[b]Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սուսաննա Խոցանյան[/b]
Որպես բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ներկայացնող անձ՝ նախագահ, հայտնում եմ իմ դիրքորոշումը ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՇՊՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որի պատասխանատուն կարծում եմ հենց ուսանողներս ենք և խելամիտ չեմ համարում անձի հրաժարականը պահանջելով հարցի լուծումը ստանալ ամբողջ համակարգի համար։ Ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում եմ բացառապես իրավական դաշտում:
Նմանատիպ նյութեր
29846 դիտում
16:26 13-05-2018
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հանդես է եկել հայտարարությամբ
16219 դիտում
14:55 15-08-2018
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը հանդես է եկել հայտարարությամբ
1435 դիտում
19:30 03-12-2020
Շիրակի Պետական Համալսարանի գիտխորհուրդի անդամները հանդես են եկել ողջ կառավարության հրաժարականի կոչով
Այս բաժնից
856 դիտում
14:11 26-11-2024
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպшռնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան