211652_close_icon

Ուկրաինացի միլիոնատիրուհուն սպանել են Չերնոգորիայում

views-count51768 դիտում article-date 23:47 12-05-2018
Չերնոգորիայում մահացած են գտել Ուկրաինայի քաղաքացուհի Անաստասիա Լաշմանովային: Կնոջ մարմինը՝ բռնության հետքերով և բազմաթիվ սուր-կտրող վերքերով, հայտնաբերել են Կոտոր քաղաքում գտնվող առանձնատան մոտ, որտեղ նա բնակվում էր: Մահվան հանգամանքները պարզվում են, սակայն իրավապահները չեն բացառում, որ նա դարձել է կողոպտիչների զոհը: Իր հերթին Fosmedia-ն հայտնել է, որ Լաշմանովայի կարողությունը գնահատվում է 105 միլիոն եվրո: Նա գլխավորում է ընկերություններ, որոնց պատկանում էին Mimoza հյուրանոցները, Տիվատում La Perla համալիրը, ինչպես նաև գեղեցկության սրահ Բուդվայի հինգաստղանի հյուրանոցում: Բացի այդ, Լաշմանովայի ընկերությունները ակտիվորեն ներգրավված էին նոր հյուրանոցների շինարարության մեջ:

Նմանատիպ նյութեր