211652_close_icon
views-count2592 դիտում article-date 10:09 11-05-2018

Թրամփը հավատում է, որ Իրանը կբանակցի նոր գործարքի շուրջ. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավատացած է, որ Իրանը նոր բանակցություններ կսկսի միջուկային ծրագրի շուրջ, հակառակ Թեհրանից հնչող հռետորաբանությանը։ Հաղորդում է «[url=https://www.amerikayidzayn.com/a/4388208.html]Ամերիկայի ձայնը[/url]»: Իրանում ուսանողներն ԱՄՆ-ի նախկին դեսպանատան առջև այս օրերին այրում են ամերիկյան դրոշներ ու հայտարարում, որ միջուկային հարցերով 2015 թվականին կնքված գործարքի արդյունքում իրենց կյանքը չի էլ բարելավվել, և եթե սկսվեն նոր պատժամիջոցներ ԱՄՆ-ի կողմից, իրավիճակն ավելի չի վատթարանա։ Իսկ ահա Իրանի առաջնորդն ասում է, որ գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու Դոնալդ Թրամփի որոշման պատճառով, իրենք վերսկսելու են ուրանի հարստացման ծրագիրը։ Թրամփը վստահ է սակայն, որ Թեհրանը կհամաձայնի մի նոր գործարքի համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ես էլ եթե լինեի, նրանց նման առաջին մի քանի ամիսների ընթացքում կասեի, որ չեմ բանակցելու։ Սակայն ի վերջո նրանք գալու են բանակցությունների»,- ասել է Թրամփը։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այո, Իրանը կհամաձայնի քննարկել մի նոր պայմանագիր, քանի որ, ասում են նրանք, այդ երկրի իշխանություններն այսօր ավելի թույլ են, քան 2009 թվականին, երբ սկսվեցին բանակցությունները։ Վերլուծաբաններից Ալիռեզա Ջաֆարզադեհն ասում է, թե «Նրանք այսօր խոցելի են և շատ են վախենում սեփական ժողովրդից։ Չէ որ ժողովրդի զայրույթը կարող է խորանալ։ Մարդիկ կարող են ասել, որ դուք չեք լուծել մեր խնդիրները»։ Իրանի հետ 2015-ին կնքված գործարքի քննադատներն ասում են, որ այն չի վերահսկում բալիստիկ հրթիռների ծրագիրը, ոչ էլ գործարքում խոսք կա Իրաքի, Սիրիայի, Եմենի ու Լիբանանի ծայրահեղական խմբավորումներին Իրանի աջակցության մասին։ ԱՄՆ-ի դաշնակից Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան գտնում են, որ ավելի լավ է ունենալ Իրանի միջուկային զենքերի ծրագիրը կասեցնելու մասին պայմանագիր, քան չունենալ ընդհանրապես որևէ պայմանագիր։ Ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է ասել, ինքը ցավում է ԱՄՆ-ի նախագահի կայացրած որոշման համար։ «Մենք՝ եվրոպացիներս որոշել ենք հարգել պայմանագիրը, եվ ես անձամբ եմ տեղեկացրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին այդ մասին։ Կնքված պայմանագիրն Իրանի միջուկային գործունեությունը մինչև 2025 թվականը վերահսկողության տակ առնելու լավագույն եղանակն է»։

Նմանատիպ նյութեր