18215 դիտում
22:45 10-05-2018
«Ներիր, եթե չվերադառնամ... ». Ուկրաինայում վերահուղարկավորել են 1943-ին զոհված հայ զինվորի աճյունը
Մայիսի 8-ին Ուկրաինայի Զապորոժյեի մարզի հայ համայնքի ներկայացուցիչները վերահուղարկավորել են 1943-ին տարածաշրջանի ազատագրման համար մղած մարտերում հերոսաբար զոհված հայ զինվոր Դավիթ Տեր-Պողոսյանի աճյունը: Այդ մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Ավելի քան մեկ տարի առաջ Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ սերտ գործակցությամբ զինվորի հարազատների ակտիվ որոնումներ էր սկսել, սակայն ապարդյուն:
«Ներիր, եթե չվերադառնամ... », - սրանք են եղել զինվորի վերջին խոսքերը, պահպանվել է նրա նամակը: Իսկ մենք ասում ենք. Ներիր Դավիթ ջան, որ չկարողացանք գտնել քո հարազատներին, բայց, իմացիր, որ աշխարհի բոլոր հայերը քո հարազատներն են և աղոթում են քո հոգու համար: Թող հոգիդ խաղաղվի», - ասել է արարողության ժամանակ Դոնեցկի մարզում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը:
Հիշեցնենք, որ ազատագրված Կիևի պարետը Մեծ Հայրենականի ժամանակ եղել է գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը:
Նմանատիպ նյութեր
11564 դիտում
11:23 12-09-2016
1943 թվականի այս օրը Բենիտո Մուսոլինին ազատ արձակվեց կալանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5761 դիտում
16:54 01-02-2021
«Ճահճային» գերեզմանոցում թաղված ադրբեջանցի զինվորներին վերահուղարկավորել են այլ վայրում
Այս բաժնից
208 դիտում
18:50 08-05-2024
Հայաստանի և Օմանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ
208 դիտում
18:38 08-05-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
229 դիտում
18:26 08-05-2024
Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը