5758 դիտում
16:54 01-02-2021
«Ճահճային» գերեզմանոցում թաղված ադրբեջանցի զինվորներին վերահուղարկավորել են այլ վայրում
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մահացած 18 ադրբեջանցի զինծառայողների մարմինները, որոնք թաղված էին Բաքվի համաքաղաքային գերեզմանատանը, տեղափոխվել են Յասամալի շրջանի նահատակների («շեհիդ») պուրակ: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/1042036.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը:
Գերեզմանների տեղափոխման գործընթացն իրականացվել է հոգևորականների և զինծառայողների հարազատների մասնակցությամբ:
Մի քանի օր է մահացած զինծառայողների ծնողները բողոքի մեծ ալիք էին բարձրացրել Ադրբեջանում՝ կապված իրենց որդիներին Բաքվի արվարձաններում գտնվող «ճահճային» գերեզմանոցներում թաղելու հետ: Ծնողները հայտարարել են, որ 18 զինծառայողներին առանց ընտանիքների համաձայնության են հուղարկավորել այդ վայրում։ Հարազատները հանել են շիրմաքարերը, արդյունքում պարզվել է, որ գերեզմանները ողողված են ջրով։ Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես հերքում է գերեզմանների ջրով լցված լինելու հանգամանքը, սակայն ի վերջո ճնշումների արդյունքում որոշում է կայացրել վերահուղարկավորել զինծառայողների մարմինները:
Նմանատիպ նյութեր
18206 դիտում
22:45 10-05-2018
«Ներիր, եթե չվերադառնամ... ». Ուկրաինայում վերահուղարկավորել են 1943-ին զոհված հայ զինվորի աճյունը
6761 դիտում
09:56 22-07-2018
Ազատի ջրամբարի մոտակա ճահճային հատվածում ավտոմեքենա է արգելափակվել. ներսում քաղաքացիներ կան
Այս բաժնից
556 դիտում
21:23 02-05-2024
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
592 դիտում
20:30 02-05-2024
Տավուշում մարդիկ ձերբակալվել են ոստիկանության ծառայողի պահանջը չկատարելու համար․ ՄԻՊ