Յուրա Մովսիսյանը «Յուրգորդենի» կազմում նվաճեց Շվեդիայի գավաթը
Շվեդիայի Գավաթի խաղարկության եզրափակիչում այսօր «Յուրգորդենը» 3:0 հաշվով հաղթեց «Մալմյոյին» և հռչակվեց երկրի գավաթակիր:
«Յուրգորդենի» կազմում հայտավորված է եղել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը՝ սակայն, պահեստայինների թվում լինելով, այդպես էլ չի մասնակցել հանդիպմանը:
Սա հայ ֆուտբոլիստի առաջին տիտղոսն էր շվեդական ակումբի կազմում, ինչի մասին նա գրառում է կատարելիր ֆեյսբուքյան էջում:



