211652_close_icon
views-count2728 դիտում article-date 08:45 09-05-2018

ԱՄՆ-ը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին, ակնկալելով սերտ համագործակցել նոր կառավարության ու ժողովրդի հետ

Միացյալ Նահանգներն ակնկալում է սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ, ասված է ԱՄՆ Պետքարտուղարության [url=https://www.state.gov/r/pa/prs/ps/2018/05/281955.htm]հայտարարության[/url] մեջ. «Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ: Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջև փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության և տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ»:

Նմանատիպ նյութեր