Բաքվում պահվող անձանց ազատ արձակման հարցը մնում է մեր առաջնային օրակարգում՝ առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ շփումներում՝ ակնկալելով դրական հանգուցալուծում. ԱԳՆ. Tert.am
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ ուշադրության կենտրոնում:
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան փոխանցել են ԱԳՆ-ից:
«Հարցին վերջերս հրապարակային անդրադարձ եղել է ամենաբարձր մակարդակով՝ ՀՀ վարչապետի կողմից, ով ընդգծել է, որ չկա որևէ բանակցություն, որի ընթացքում խնդրին չի հատկացվում պատշաճ, անհրաժեշտ տեղ: ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի հանդիպումներում բարձրացնում են խնդիրը և փնտրում լուծումներ:
Նույն կերպ, պահվող անձանց ազատ արձակման հարցը շարունակում է մնալ ՀՀ ԱԳ նախարարության առաջնային օրակարգում՝ առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ շփումներում՝ ակնկալելով դրական հանգուցալուծում, այդ թվում նաև՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Թեման և հնարավոր լուծումները պարբերաբար քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ շփումների ընթացքում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկումներում»,- հայտնեցին ԱԳՆ-ից:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: