Մայիսի 8-ը Երկրապահի օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երկրապահի օրվա միջոցառումները Երկրապահ կամավորականների միությունում մեկնարկեցին վաղ առավոտյան՝ ծաղկադրումով ԵԿՄ վարչության շենքում Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիին եւ ի փառս Երկրապահի խաչքարին: Այնուհետեւ եռասերունդ երկրապահական ընտանիքն այցելեց Եռաբլուր՝ խոնարհվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Տոնական այս օրը զուգահեռաբար միջոցառումներ են անցկացվում ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում, բոլոր մարզային խորհուրդներում:
Կենտրոնացված միջոցառումները Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ կանցկացվեն մայիսի 12-ին: