Երևանում որոշ պատգամավորներ ու պետական չինովնիկներ երկրապահի անվան տակ ստեղծել են 2 ժամանոց և 1,5 կմ-անոց տրանսպորտային խցանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին, ավտոմեքենաների խցանում է տեղի ունեցել Երևանում: Արդեն 2 ժամ է, Արշակունյաց պողոտայի՝ Կրկեսի հատվածից մինչև Փեթակի խաչմերուկ ավտոմեքենաների մեծ խցանման պատճառով մարդիկ չեն կարողանում ազատ տեղաշարժվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Ազգային ժողովի մի քանի պատգամավորների, պետական մի քանի չինովնիկների անպատժելիությունն է, ովքեր երկրապահի անվան տակ մեքենաները կայանել են ճանապարհի 2-րդ և 3-րդ շարքում, իսկ խցանման մեջ հայտնվող վարորդները, տեսնելով նրանց ավտոմեքենաները, «լավ խոսքեր էին շռայլում» նրանց հասցեին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի