38083 դիտում
12:14 08-05-2018
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու «07»-ը. վերջինի գազաբալոնն էլ մեքենայից պոկվել ու շպրտվել է. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 35 CՍ 462 համարանիշի և Mercedes մակնիշի 34 QՍ 593 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող անվադողերի արհեստանոցի աշխատակիցները։
Բախման հետևանքով «07»-ի գազաբալոնը ավտոմեքենայից պոկվել և մոտ 60 մետր շպրտվել է։
Վիրավորներից երեխան նույնպես հարվածի արդյունքում ավտոմեքենայից դուրս է շպրտվել, և նրան առաջինը օգնություն է ցուցաբարել անվադողերի արհեստանոցի աշխատակիցը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Փաստ առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Վթարի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են լինում ավտովթարներ ու խնդրում էին պատկան մարմիններից, մասնավորապես, Կապի, տրանսպորտի և տղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նշված հատվածում գոնե երկաթյա արգելապատնեշներ տեղադրեն, ինչի շնորհիվ ճանապարհատրանսպորտային պատահարներն այս հատվածում մասամբ կքչանա, հակառակ դեպքում, եթե հետևություններ չարվեն, ապա նոր վթարների պակաս չենք ունենա։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22929 դիտում
10:42 28-10-2016
Երևանում բախվել են BMW-ն ու 07-ը. վերջինի գազաբալոնն էլ մեքենայից շպրտվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)