7174 դիտում
15:05 07-05-2018
Բուխարեստում տեղի է ունեցել ՀՀ 100-ամյակին նվիրված համերգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 4-ին Բուխարեստի հռչակավոր «Ատենեուլ Ռոման» կենտրոնական համերգասրահում Ռումինիայում ՀՀ դեսպանության և Բուխարեստի ֆիլհարմոնիայի աջակցությամբ տեղի ունեցավ Ջեորջե Էնեսկուի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական մեծ համերգը` նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը: Դեսպանն իր խոսքում նշեց, որ հարյուր տարի առաջ՝ 1918 թ. մայիսի 28-ին, Հայաստանը հռչակեց իր անկախությունը և հաստատվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը՝ վերականգնելով հարյուրամյակներով կորսված ինքնիշխան պետականությունը:
Դեսպանը նաև նշեց. «Հայաստանի պետական անկախությունը նվաճվեց պատմական բարդագույն ժամանակներում, առաջին համաշխարհային պատերազմի վերջին վայրիվերումներում, երբ դեռևս թարմ էին 1915 և հաջորդած տարիներին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության արյունածոր վերքերը: Հավաքելով վերջին ուժերը, իր միասնական կամքը բռունցք արած՝ հայ ժողովուրդը Սարդարապատի պատմական ճակատամարտում կասեցրեց թուրքական զորաբանակի առաջխաղացումն ու հետ շպրտեց նրան՝ փառահեղ նոր էջ բացելով իր բազմահազարամյա պատմության մեջ ու հնարավոր դարձնելով Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը»:
Դեսպան Մինասյանը նաև ընդգծեց, որ չնայած կարճատև գոյությանը, նորակերտ պետականությունն ունեցավ պատմական նշանակություն, այդ թվում և 1991 թ․-ին Հայաստանի անկախ պետականության վերջնական վերականգնման համար:
Դեսպան Մինասյանը նաև հավելեց, որ խորհրդանշական է, որ Ռումինիան, որն այս տարի նշում է Մեծ Միավորման 100-ամյա հոբելյանը, 1991թ. եղավ առաջին պետություններից մեկը, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, ճիշտ այնպես, ինչպես առաջիններից էր, որ պաշոնապես ապաստան առաջարկեց ցեղասպանությունից մազապուրծ հայության բեկորներին: Ինչպես Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության ընթացքում, այնպես էլ 1991թ. Հայաստանի ինքնիշխանության վերականգնումից հետո Ռումինիան և Հայաստանը հաստատեցին և զարգացրեցին դիվանագիտական, քաղաքական, մշակութային և այլ հարաբերություններ՝ որպես բարեկամության կամուրջ ունենալով ռումինահայ համայնքը:
Այնուհետև Ջորջ Էնեսկուի անվան ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Հորիա Անդրեեսկուի ղեկավարությամբ և ջութակահար Էմանուել Ճգնավորյանի մենակատարությամբ, հանդես եկավ համերգով, որի ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Յան Սիբելիուսի, Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները:
Համերգին ներկա էին Ռումինիայի պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Ռումինիայի Հայոց Միության և Ռումինահայոց թեմի ղեկավարներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
543 դիտում
11:53 25-05-2015
Բուխարեստում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ Բուխարեստում
2428 դիտում
21:32 04-06-2018
Կոպենհագենում տեղի է ունեցել ՀՀ 100-ամյակին նվիրված նվիրված տոնական համերգ և հանդիսավոր ընդունելություն
719 դիտում
16:23 16-03-2015
Բուխարեստում տեղի է ունեցել Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում
Այս բաժնից
694 դիտում
22:59 10-05-2024
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել է Հրազդան քաղաքում գտնվող «Պատնեշ» ընկերություն
625 դիտում
22:47 10-05-2024
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
502 դիտում
22:07 10-05-2024
Հունահայոց ազգային առաջնորդարանը իր զորակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը