211652_close_icon
views-count977 դիտում article-date 16:23 16-03-2015

Բուխարեստում տեղի է ունեցել Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում

Մարտի 15-ին Բուխարեստի Հայոց կենտրոնում տեղի ունեցավ բանախոսություն` նվիրված Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Միջոցառումը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց թեմի, Ռումինիայի Հայոց միության և Ռումինիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, ռումինահայ «Արարատ» հանդեսի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփան Գազազյանը, պատմաբան Էդուարդ Անտոնյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներակայացուցիչներ: Զորավարի կյանքն ու գործունեությունը ներկայացրին «Արարատ» հանդեսի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփան Գազազյանը և պատմաբան Էդուարդ Անտոնյանը: Ելույթներով հանդես եկան դեսպան Գասպարյանը և Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, ովքեր իրենց խոսքում կոչ արեցին անցյալի և այսօրվա հերոսների օրինակով նվիրվել Հայրենիքին և համախմբվել` ի նպաստ Հայաստանի Հանրապետության հետագա զորացման: Այնուհետև ցուցադրվեց Զորավար Անդրանիկի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Մասնակիցները նաև ծաղկեպսակներ զետեղեցին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու բակում գտնվող Զորավար Անդրանիկի արձանին, որ կանգնեցվել է 1936թ. և համարվում է Զորավարին նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկը:

Նմանատիպ նյութեր