211652_close_icon
views-count7502 դիտում article-date 17:30 06-05-2018

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Մայիսի 6-ին, ժամը 02:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշ Վաղարշյան փողոցի թիվ 24/3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վ. Մ.-ին (ծնված 1946 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մայիսի 6-ին, ժամը 01:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կիրովի փողոցի թիվ 48բ շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Լ. Շ.-ին (ծնված 1949 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր