211652_close_icon
views-count8704 դիտում article-date 19:36 05-05-2018

Արսեն Վենգեր. «Արսենալը» խնդիրներ կունենա տրանսֆերային շուկայում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է այն հարցին, թե ինչ հետևանքներ կունենա թիմի համար Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելը: «Դա անհաջողություն է: Մրցաշրջանի վերջում մենք նախապատվությունը տվեցինք Եվրոպայի լիգային: Դա ԱՊԼ-ում արտագնա խաղերում անհաջողությունների գինն էր: Հաջորդ մրցաշրջանում պետք է դրանից ազատվել, դա դժվար չէ անել: Տանը մենք շատ հաջող ենք խաղում: Չեմպիոնների լիգային չմասնակցելը կարող է խնդիրներ առաջացնել տրանսֆերային շուկայում: Սակայն, կարծում եմ, որ մենք բավական բարձրակարգ թիմ ունենք: Պետք է ընդամենը գտնել մեկ-երկու խաղացողի, որոնք այրվում են «Արսենալ» տեղափոխվելու ցանկությունից: Չգիտեմ, որքան բարդ կլինի: Ակումբին հաջողություն եմ ցանկանում տրանսֆերային շուկայում», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր