Արսեն Վենգեր. Չեմ հասկանում նրանց, ովքեր լքում են «Արսենալը»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ նա վաստակելու է շաբաթական 450 հազար ֆունտ:
«Չեմ հասկանում նրանց, ովքեր լքում են «Արսենալը»: Սակայն 30 տարվա տրանսֆերային գործունեության ընթացքում շատ բան ես իմանում մարդկանց մասին:
Միգուցե, սա նրա վերջին մեծ պայմանագիրն է բարձր մակարդակում: Կշռադատելով բոլոր լավ ու վատ կողմերը, մենք որոշեցինք նրան բաց թողնել:
Մենք ամեն հնարավորը արեցինք, որպեսզի պահենք Սանչեսին: Նույնիսկ «Մանչեսթեր Սիթին» ի վերջո դուրս եկավ պայքարից, և դա խոսում է այն մասին, որ մենք նրա հետ պայմանագիրը երկարաձգելու ոչ մի շանս չունենք:
Մենք փորձում էինք լավագույն լուծում գտնել: Արդյունքում ամենաօպտիմալը դարձավ՝ ես դա չեմ թաքցնում, համաշխարհային կարգի ֆուտբոլիստին բաց թողնելը, սակայն մենք նրան փոխարինող կունենանք:
Կյանքը ցույց կտա, ճիշտ ենք վարվել, թե՝ ոչ», ասել է Վենգերը: