Ջորջ Բուշ ավագը դուրս է գրվել հիվանդանոցից
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը Հյուսթոնի հիվանդանոցից դուրս է գրվել։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են լավ։
Թվիթերյան էջում ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մակգրետը հայտնել է. «Նախագահ Ջորջ Բուշ ավագը դուրս է գրվել Հյուստոնի հիվանդանոցից վարակի բուժումից հետո։ Նրա բժիշկները հայտնում են, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, եւ նա երջանիկ է, որ տուն է վերադարձել»։
Վերջինս հոսպիտալացվել էր իր կնոջ՝ 92-ամյա Բարբարա Բուշի թաղումից 1 օր հետո։ Երկու շաբաթ անց՝ ապրիլի 26-ին, նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին հիվանդասենյակ։