Հոսպիտալացվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը տեղափոխվել է Հյուսթոնի բժշկական կլինիկաներից մեկը։ Այդ մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։
Նախկին նախագահի ներկայացուցչի խոսքով՝ Բուշի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն։ Սպասվում է, որ առաջիկա օրերին նա դուրս կգրվի հիվանդանոցից։
Թե ինչն է եղել հոսպիտալացման պատճառը, հայտնի չէ։