Քենիայում ջրհեղեղից զոհվածների թիվը գերազանցել է 100-ը. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Քենիայի մասնաճյուղը հայտնել է, որ երկրին վրա հասած ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցում է այս պահին 100-ը, հայտնել է CNN հեռուստաալիքը։
Կազմակերպության տվյալներով՝ աղետի պատճառով շուրջ 260 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Մինչև այս պահը իշխանությունները շարունակում են բնակիչներին տեղափոխել անվտանգ վայրեր։
Ջրհեղեղները, որոնք առաջացել են 1 ամիս առաջ սկսված հորդառատ անձրևների պատճառով, շարունակում են լցվել բնակավայրեր։ Ոչնչացվել են հազարավոր տներ, ավտոճանապարհնր և այլ ենթակառուցվածքներ։