Ուկրաինական կոնֆլիկտի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 4000-ը. ՄԱԿ
Ուկրաինական կոնֆլիկտի հետեւանքով, վերջին տվյալներով, արդեն 4 հազարից ավելի մարդ է զոհվել, իսկ գրեթե 10 հազարը` վիրավորվել: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի պաշտոնական զեկույցում:
Փաստաթղթում ասվում է, որ զոհերի եւ վիրավորների թիվը գուցե ավելի շատ է: Բացի այդ, 508 հազար բնակիչ էլ լքել է Ուկրաինան: ՄԱԿ-ի գնահատմամբ, ռազմական գործողությունների զոնայում մոտ 5 միլիոն մարդ է բնակվում: Կազմակերպության մասնագետները հատկապես ընդգծում են, որ վերոնշյալ բնակիչներն ապրում են հումանիտար ծանր պայմաններում: