Բարսելոնում ձերբակալել են «Բրիտանիայի ամենաորոնված մարդուն»
Բարսելոնայի ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա Ջեյմի Ակուրին։ Նրան անվանում էին «Բրիտանիայում ամենաորոնվող տղամարդ», հաղորդում է BBC-ն։
Ակուրը կասկածվում է թմրանյութերի խոշոր քանակի մատակարարում կազմակերպելու մեջ։ Հետաքննությունն ու որոնողական աշխատանքները նրա նկատմամբ ընթանում էին դեռևս 2016 թվականից։
Օպերացիան իրականացրել են Մեծ Բրիտանիայի ազգային քրեական գործակալության և Իսպանիայի Ազգային ոստիկանության ծառայողները։
Ակուրը ձերբակալվել է մայիսի 4-ին, Բարսելոնում գործող մարզասրահներից մեկի մոտակայքում։
Ներկա պահին նա սպասում է մադրիդյան դատարանի վճռին, որի ժամանակ էլ որոշվելու է վերջինիս արտաքսման հարցը Միացյալ Թագավորություն։