211652_close_icon
views-count23444 դիտում article-date 20:46 17-08-2017

Բարսելոնում մարդկանց բազմության մեջ մխրճված պիկապի վարորդը թուրքական ռեստորանում է թաքնվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարսելոնում մարդկանց բազմության մեջ մխրճված պիկապի վարորդը թուրքական ռեստորանում է թաքնվում։ Հնարավոր է, նրա մոտ պատանդներ կան։ Այս մասին հայտնում է Periodico թերթը։ Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ռեստորանում երկու զինված մարդ է թաքնվել։ Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, Բարսելոնում պիկապը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Տեղի իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում։ Ոստիկանության տվյալներով՝ կա 13 զոհ, տուժածների թիվը գերազանցում է 20-ը: Տեղի ունեցածը իշխանությունները ահաբեկչություն են որակել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր