10053 դիտում
09:13 05-05-2018
Մայիսի 8-ից հետո երկնային մանանա չի թափվելու. անցնելու ենք շատ դժվար ուղի. Հրանտ Թոխատյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում պատմել է, որ Արմեն Ամիրյանն օրերս ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց առաջ խորհրդակցել է մի խումբ արվեստագետների հետ:
«Մենք միասին ենք խորհրդակցել, և այդ խորհրդակցության արդյունքում է կայացվել հրաժարականի որոշումը: Ինձ հետ պարոն Ամիրյանի մոտ եղել են Էդուարդ Թոփչյանը, Լալա Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը: Մենք ունեցել ենք բավական հետաքրքիր զրույց: Նախարարության մոտ հավաքվածներին չգիտեմ` ինչ էր թվում, բայց ես բարձրացել էի իմ ընկեր Արմեն Ամիրյանի մոտ, և մենք ընկերներով նրան ասացինք, որ հրաժարականը կլինի ամենաճիշտ քայլը: Եվ դա չուշացավ»,- ասել է Թոխատյանը:
Նա խոսել է նաև համաժողովրդական շարժման հաղթանակի մասին` ասելով, թե հաղթանակը միայն տոնակատարությունները չեն, և հաղթանակը պահելն ամենօրյա գործընթաց է: «Մայիսի 8-ից հետո մեզ վրա երկնային մանանա չի թափվելու: Անցնելու ենք շատ դժվար ուղի, որովհետև դեռ պարզ չէ, թե հին իշխանությունից մեզ ինչ ժառանգություն է մնացել»,- նշել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6889 դիտում
10:17 25-01-2018
Ամեն անարդարություն սկսել է հարթ անցնել, զայրույթի դրսևորումներ չեն լինում. Հրանտ Թոխատյան. «Ժողովուրդ»
6176 դիտում
19:36 28-01-2021
Պետք է ձևավորվի փրկության կոմիտե, որը հանրապետությունը կտանի նոր ընտրությունների. Հրանտ Թոխատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»