Ամեն անարդարություն սկսել է հարթ անցնել, զայրույթի դրսևորումներ չեն լինում. Հրանտ Թոխատյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում, խոսելով ներքաղաքական իրադարձությունների մասին, ուշագրավ դիտարկում է արել.
«Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն անարդարություն սկսել է հարթ անցնել, զայրույթի դրսևորումներ չեն լինում, բոլորը մի տեսակ հարմարվել են այն մտքի հետ, որ այդպես էլ պետք է լինի: Մինչև վերջ չենք հասկանում ինչ պետք է անենք»:
Միաժամանակ նա պնդել է, թե երկրում ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող, և հարկավոր է ինչ-որ բան մտածել՝ իրավիճակը փոխելու համար: «Ինչպես պայքարել՝ ես չգիտեմ: «Ելքը» այդ ուղին ընտրեց թանկացումների դեմ պայքարով, բայց որևէ մեկն ալտերնատիվ տարբերակ չառաջարկեց: Լավ կլիներ՝ քաղաքական ուժերը բացատրեին, իմ ընտրած պառլամենտը բարի լիներ ինձ՝ քաղաքացուս, բացատրեր, ասեր, օրինակ՝ հարգարժանս, հասկանո՞ւմ ես՝ սա անհրաժեշտ էր: Բայց այդ փորձը չի արվում, ոնց որ թե բոլորը համաձայն են, որ որևէ էքսցես չի լինում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]