21207 դիտում
17:33 25-10-2017
Եթե ասեն, որ ես միշտ սուս եմ եղել, սուտ է, կխաբեն, 23 տարի բեմից ասում եմ այն, ինչ շատ-շատերն իրենց խոհանոցում չեն խոսում. Հրանտ Թոխատյան. Tert.am
Ինչո՞վ եմ ես ծառայում իշխանությանը, ինչո՞վ է իմ ծառայությունն իշխանությանն ավելի շատ, քան իրենը կամ որևէ մեկինը: «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում դերասան Հրանտ Թոխատյանն այսպիսի հարցադրում է ուղղել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:
Նշենք, որ քաղաքապետարանը հանձնաժողովներին քննարկման է ուղարկել որոշման նախագիծ, ըստ որի՝ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին է փոխանցվում 1958 թ. կառուցված Կանազի մշակույթի պալատը, որը գտնվում է Արաբկիր համայնքում: Այն համարվում է պատմամշակութային հուշարձան: Այնտեղ պետք է ստեղծվեն թատրոնի հիմքով ստուդիաներ, խմբակներ, դպրոց և այլն:
Որոշման նախագծի մասին Զարուհի Փոստանջյանը գրել էր. «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին: Գավառական թամադայի երազանքն Արաբկիր համայնքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի տեր դառնալն է (կառուցվել է` 1958-ին): Այս բաղձալի երազանքը իրականություն դարձնելու համար նա տարիներ առաջ սկսել էր գործընթաց` դիմել էր գավառապետին, որպեսզի այն նվիրի իրեն: Այժմ մենք ականատեսն ենք հանրային միջոցների հերթական նվիրատվությանը»:
«Նախ, այդ որոշումը դեռ չկա: Երբ լինի ավագանու նիստը, նոր կդրվի քննարկման, նիստը կորոշի՝ տալիս են, թե չէ: Ես դիմել եմ 99 տարով, որովհետև դա մաքսիմալ ժամկետն է, եթե մաքսիմալ ժամկետը 300 տարի լիներ, ես 300 տարով կդիմեի, որովհետև այն ծրագիրը, որը ես ներկայացրել եմ և ուզում եմ կյանքի կոչել, դրա համար պետք է երկար ժամանակ ու բավականին մեծ ներդրումներ: Չի սարքվում խանութ, ռեստորան, լցակայան, որևէ բան, որ անմիջապես եկամուտ է բերելու, ես ուզում եմ ստեղծել մի բան, որն այն եկամտաբերությունը չունի, որ համարժեք լինի ներդրումային ծրագրին»,-պարզաբանել է Հրանտ Թոխատյանը:
Իսկ ինչ վերաբերում է գավառական լինելուն, ապա դերասանի խոսքով՝ գավառական լինելը տվյալ դեպքում բացասական նշանով է տրվում, ինքը չգիտի՝ գավառականության մեջ ինչ վատ բան կա ընդհանրապես: «Եթե խոսքը Գավառ քաղաքի մասին է, միայն երջանիկ կլինեի Գավառից լինել, որովհետև այնտեղից բավականին լավ մարդիկ կան մեզ հայտնի: Իսկ գավառական այն իմաստով, որ օգտագործել է տիկին Փոստանջյանը, ինձ համար անհասկանալի է»:
Հրանտ Թոխատյանը հիշեցրել է, որ ինքը որևէ պետական համակարգում չի աշխատում արդեն 25 տարի՝ անկախությունից հետո, ունի իր մասնավոր զբաղմունքը՝ իր թատրոնը, իր կինոն, իր գործակալությունը, վերջ:
«Եթե ասեն, որ ես միշտ սուս եմ եղել, սուտ է, կխաբեն, որովհետև ես 23 տարի բեմից ասում եմ այն, ինչ հանրապետությունում շատ-շատերն իրենց խոհանոցում չեն խոսում: Դրա ապացույցներն են «Խաթաբալադան», «Մեա կուլպան», «Ժանգոտ բանալին», «Մեա կուլպա 2-ը»: Որևէ մեկը չի կարող ինձ մեղադրել, որ ես սուսուփուս եմ, բեմը փողոցային խոսակցությունը չէ, հրապարակում կանգնել ու գոռալը չէ»,-ընդգծել է դերասանը:
Ինչ վերաբերում է թամադա լինելուն՝ Հրանտ Թոխատյանն ասել է. «Այո, 99 թ. սկսեցի թամադայություն անել ու արեցի մեծ պատրաստակամությամբ, որովհետև մենք նոր սկսել էինք անել «Մեր այբբենարանը» և բեմադրվում էր «ժանգոտ բանալին», դրանք մեծ գումարներ էին պահանջում: Եթե տիկին Փոստանջյանը տեղյակ չէ, տեսանկարահանումները և ներկայացումները թանկ հաճույք են, բավականին թանկ, իսկ մենք չունենք պետական աջակցություն: Չէր հերիքում փողը, ոչ մեկին մանկական ծրագիրը չէր հետաքրքրում այդ թվերին, պետք էր գումար: Կար երկու տարբերակ. կարելի էր ասել՝ վայ, մենք այնքան լավ մտահաղացում ունենք, բայց փող չկա, չենք անում, պետությունն այսպես է, հարուստերն այնպես են»:
Դերասանն ընտրել է երկրորդ տարբերակը: Նրա խոսքով՝ ձեռք ունի, ոտք ունի, Աստված մի քիչ էլ շնորհք է տվել: Ընկերների խնջույքներին, երբ սեղանապետ է եղել, բոլորը շատ ուրախ ու գոհ են եղել: «Մտածեցի՝ ինչու նույնը չանեմ ուրիշ մարդկանց համար: Ընդ որում, դրա դիմաց վարձատրվեմ ու բավականին բարձր: Այդ գումարներով կարողացանք ստեղծել «Մեր այբուբենը», և կարողացանք նորմալ անել «Ժանգոտ բանալիի» փորձերը՝ բոլորին վճարելով: Երբ որ դրա կարիքը վերացավ, վերջացավ իմ «գավառական թամադայի» կարիերան: Ինձ արդեն պետք չէր, ես իմ դրամն ուրիշ տեղ եմ վաստակում՝ իմ արվեստով, իմ կինոյով»:
Հրանտ Թոխատյանը տարօրինակ է համարում Զարուհի Փոստանջյանի արձագանքը, քանի որ ոչ մի անձնական շփում, հակասություն չունի նրա հետ, բացի այդ, ըստ նրա՝ հմայիչ կանայք իրեն միշտ շատ լավ են վերաբերվել: «Ինքը գեղեցիկ կին է, իր կուսակիցները՝ նույնպես բավականին ներկայանալի կանայք են, տարօրինակ է, որտեղից այդքան զայրույթ նրանց մեջ: Նվեր են ինձ արել, սուտ է: Դա վարձակալություն է: Ես Արմեն Համբարձումյանի հետ տարիներ շարունակ բոլոր դռներն ընկած ծրագրեր եմ ներկայացրել, որը կտա հնարավորություն բոլոր թատրոններին ավելի լավ ապրել, քան ապրում են: Այդ ձևը կա, չեն ուզում, որոշեցինք մերը ստեղծել»:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/10/25/Tokhatyan/2521771]այստեղ[/url]
Ի դեպ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ որոշ մարդիկ համացանցում հերթական անգամ զառանցանքներ էին տարածում, թե Հրանտ Թոխատյանը գերադասում է Երևանում փափուկ անկյունում նստած իր հանգիստը վայելել, երբ ազերի բաշիբոզուկները ոտնձգություններ էին կատարել Արցախի սահմանների նկատմամբ ու գրում էին անգամ, որ Հ. Թոխատյանի հեռախոսները անհասանելի են, մինչդեռ այդ օրերին ականատես եղանք, որ դերասանը առանց որևէ գովազդի ու սելֆիների հետևից ընկնելով սուսուփուս այցելել է Արցախ, օրեր շարունակ եղել առաջնագծում՝ զինվորի կողքին ու այդ մասին չի բարձրաձայնել, ինչպես որ անում էին որոշ «վայ քաղաքական գործիչներ», աստղեր ու աստղիկներ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/09/81961/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սիրված դերասան Հրանտ Թոխատյանը 2016 թ.-ի ապրիլին Արցախում էր, սակայն նա շատերի նման չէր բարձրաձայնել այդ մասին: Նրա այցի մասին իմացան միայն այնտեղ նրան տեսնողները, գյուղերի բնակիչները եւ առաջնագծի զինվորները:
Նա եղել էր գյուղերում, առաջնագծում հանդիպել զինվորներին եւ ոչ միայն ոգեշնչել իր ազդեցիկ խոսքով, այլեւ ինքն էր ոգեշնչվել մեր զինվորների եւ բնակչության ոգով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցի հետ զրույցում սիրված դերասանը ասել էր, որ զինվորների եւ բնակչության հոգեկան վիճակը շատ լավ է: «Իրենք գիտեն եւ զգում են, որ կանգնած են իրենց հողի վրա, որը պետք է պաշտպանվի: Եվ հենց այդ գիտակցումով էլ պաշտպանում են իրենց ընտանիքներին ու հայրենիքը: Ընկճում չկա: Զոհերի հանգամանքը շատ ցավալի է, անդառնալի, բայց զոհերը սահմանին կանգնած զինվորին ավելի են պարտավորեցրել ու անհաղթ դարձրել»,- ավելացրել էր Հ. Թոխատյանը:
Նմանատիպ նյութեր
10050 դիտում
09:13 05-05-2018
Մայիսի 8-ից հետո երկնային մանանա չի թափվելու. անցնելու ենք շատ դժվար ուղի. Հրանտ Թոխատյան. «Ժողովուրդ»
6889 դիտում
10:17 25-01-2018
Ամեն անարդարություն սկսել է հարթ անցնել, զայրույթի դրսևորումներ չեն լինում. Հրանտ Թոխատյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1111 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1411 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ