Կարեն Կարապետյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության պահպանման եւ բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը: