Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում 12 հարց է. ՈՒՂԻՂ
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ օրվա նիստը: Օրակարգի նախագծում 12 հարց է: Քննարկվելու է նաև ՍԴ անդամի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ ՍԴ անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
Հիշեցնենք նաև, որ մայիսի 2-ին նիստի մեկնարկի համար քվորում չէր ապահովվել, ինչի պատճառով էլ նիստը տեղի չէր ունեցել։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել էր. «Երկրում աննախադեպ վիճակ է, «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ և այս 4-օրյա աշխատանքներին չի մասնակցելու»:
Նիստին ներկայացել էին միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորները: