211652_close_icon
views-count3031 դիտում article-date 11:23 19-03-2018

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. օրակարգում է «Մարտի 1-ի» հուշարձանի տեղադրման հարցը և 9 այլ հարց, Tert.am. ՈՒՂԻՂ

Քիչ առաջ մեկնարկեց Երևանի ավագանու նիստը, որն առաջինն էր փետրվարի 13-ի հայտնի միջադեպից հետո, որի ժամանակ ծեծկռտուք և քաշքշոց տեղի ունեցավ ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/03/19/city-council/2641299]Tert.am[/url]-ը։ Հիշեցնենք, որ ԵԾ անդամները դիմակներ էին հագել և կոյուղաջրով լի ապակյա տարաներ բացել՝ ցանկանալով ցույց տալ, թե ինչ գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները։ Հիշեցնենք նաև, որ այս միջադեպից հետո, որի արդյունքում քրեական գործ հարուցվեց, երկար ժամանակ հայտնի չէր, թե ինչ կարգով են լրագրողները լուսաբանելու ավագանու նիստերի աշխատանքը: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ավելի ուշ ասել էր Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ նման հնարավորություն է տրվելու թե՛ անմիջապես նիստերի դահլիճից, թե՛ նոր սարքավորումներով կահավորված հատուկ առանձնացված տարածքից: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/03/19/city-council/2641299]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր