ԱԺ նիստը մեկնարկել է, օրակարգում 39 հարց է ընդգրկված. ՈՒՂԻՂ
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում ընդգրկված է 39 հարց։
Նախօրեին ԱԺ խորհրդի կողմից սահմանվել են ՀՀ ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 4 ժամ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար՝ 3 ժամ: