Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել. Հանրային հեռուստաընկերություն
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ միանալով ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչով սկսված անհնազանդության ակցիաներին։ Այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել:
Մայիսի 8-ին անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի: